Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության Ճանապարհային վարչությունը:
Արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում մտցվել է ձնահյուսի վտանգի պատճառով:
Տեղում իրավիճակին հետևում և համակարգում է պարեկային ոստիկանության աշխատակիցները:
Երթևեկության արգելքը տվյալ հատվածում ուժի մեջ կմնա նվազագույնը մեկ օր:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին այսօրվա դրությամբ Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է, իսկ Կազբեգի-Վերին Լարս մաքսակետը միակ անցակետն է, որը ներկայումս գործում է Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին: