Թբիլիսիի քաղաքային դատարանը անփոփոխ թողեց որոշումը՝ պարտադրել “ՍՈԿԱՐ” ընկերությանը վճարել 14.4 մլն ԱՄՆ դոլար տուգանքը:
Ապրիլի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է ադրբեջանական “ՍՈԿԱՐ” ընկերության բողոքը և անփոփոխ թողել ընկերությանը տուգանման որոշումը:
2015 թվականի ամռանը ադրբեջանական “ՍՈԿԱՐ” ընկերությունը տուգանվել էր վրացական օրենսդրությունը խախտելու, մասնավորապես մրցակցության կանոնները խախտելու համար: Տուգանվել էին նաև այլ ընկերություններ, որոնք զբաղվում են Վրաստանում վառելիքի վաճառքով:
Անմիջապես տուգանքի նշանակումից հետո, Վրաստան ժամանեց ադրբեջանական ընկերության նախագահը, որը, ըստ տարածված տեղեկատվության, սպառնացել է Վրաստանին պատասխան գործողությամբ` Վրաստան գազի մատակարարման կրճատմամբ:
Ըստ այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության, խոշոր տուգանքները առողջ մրցակցության օրենքների խախտման հետևանքով է: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք “ՍՈԿԱՐ” ընկերությունը շարունակելու է դատի տալ վրացական պետությանը, թե կվճարի իր վրա դրված տուգանքի ամբողջ գումարը: