Վրաստանի քաղավիացիայի գործակալությունը հաստատել է ավիաչվերթների ժամանակացույցը 2021 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի համար:
Նավիգացիոն ամառային սեզոնի ընթացքում (մարտ ամսվա վերջին կիրակի – հոկտեմբեր ամսվա վերջին շաբաթ) տարբեր ժամանակաշրջաններում նախատեսվում են կանոնավոր ավիաչվերթներ հետևյալ ուղղություններով.
Թբիլիսիի միջազգային օդանավակայան, 24 ուղղություն. Ալմաթի (Air Astana), Ամստերդամ (Georgian Airways), Անթալիա (Turkish Airlines) Բաքու (Buta Airways), Բեռլին (Georgian Airways), Երևան (Armenia), Վարշավա (LOT Polish Airlines), Վիեննա (Georgian Airways), Դուբայ (FlyDubai), Դոհա (Qatar Airways), Թել Ավիվ (Georgian Airways, Israir), Կիև (Ukraine International Airlines, SkyUp Airlines), Մինսկ (Belavia), Մյունխեն (Lufthansa), Ռիգա (AirBaltic), Փարիզ (Airfrance, Georgian Airways), Ստամբուլ (Turkish Airlines, Pegasus), Տաշքենդ (Uzbekistan Airways), Պեկին-Ուրումչ (China Southern Airlines), Քուվեյթ (Jazeera Airways), Շարժա (Air Arabia), Շարմ-էլ-Շեյխ (Air Cairo), Ֆրանկֆուրտ (Lufthansa):
Քութաիսիի միջազգային օդանավակայանից կանոնավոր ավիաչվերթներ են նախատեսվում չորս ուղղությամբ՝ Աթենք, Վարշավա, Վիլնյուս և Լառնակա: Բոլոր ավիաչվերթները կիրականացնի WizzAir-ը:
WizzAir-ը թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնել ընկերության կողմից հայցվող բոլոր ուղղություններով (Աբու Դաբի, Բեռլին, Բուդապեշտ, Վիեննա, Վրոցլավ, Գդանսկ, Դորտմունդ, Կատովիցե, Կրակով, Մեմմինգեն, Միլան, Պրահա, Տալին, Սալոնիկ, Պոզնան, Ռիգա, Հռոմ): Ընկերությունը պետք է որոշի, թե որ ուղղությամբ են իրականացվելու ավիաչվերթները:
Կանոնավոր չվերթներ են նախատեսվում Բաթումիի միջազգային օդանավակայանից հետևյալ ուղղություններով. Թել Ավիվ (Georgian Airways, Israir), Կիև (SkyUp Airways, Yan Air), Մինսկ (Belavia), Օդեսա (Yan Air), Ստամբուլ (Turkish Airlines; Pegasus) և Խարկով (Yan Air):
Գործակալությունը նշում է, որ պետությունում համաճարակային իրավիճակին համապատասխան, ժամանակ առ ժամանակ սահմանափակումները և սանիտարական պահանջները ենթակա են փոփոխությունների, որոնք կարող են ազդել օդային երթևեկության ռեժիմի վրա: