Հայաստանում երեկ կատարվել է 4 927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 603-ով, գրանցվել է 14 մահվան դեպք:
Երեկ` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190 317 դեպք, որոնցից 171 506-ն` առողջացած, 3 464-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838 839 թեստավորում: