Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, «տեղական արտահանման ռեկորդային աճը վկայում է այն մասին, որ տնտեսությունը սկսում է վերականգնվել համավարակի դեմ պայքարի ֆոնին»:

Վրաստանի ազգային վիճակագրական վարչության տվյալների համաձայն, փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից արտահանումն աճել է 2,9 տոկոսով:

Արտահանման աճը հիմնականում պայմանավորված է բաղադրիչներից մեկի՝ տեղական արտահանման աճով: Մյուս կողմից, երկրից վերաարտահանումը նվազել է: Տեղական արտահանումն այս ամիս կազմել է ընդհանուր արտահանման 75 տոկոսը:

Ներքին արտահանումը փետրվարին՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 23,3%-ով:

Մյուս կողմից, փետրվարին՝ վերաարտահանման անկումը նախորդ տարվա համեմատ ավելի քան 32 տոկոս էր և կազմում էր շուրջ 67,7 միլիոն ԱՄՆ դոլար:

Արտահանումը 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ առանց վերաարտահանման և տեղական արտահանման, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 35.8 մլն. ԱՄՆ դոլարով:

2021 թվականի փետրվարին առևտրային պակասուրդի հաշվեկշռի ցուցանիշը բարելավվել է 93,5 միլիոն ԱՄՆ դոլարով, բայց կրկին շարունակում է մնալ բացասական (ներմուծումը գերազանցում է արտահանումը) և կազմում է 347,9 միլիոն ԱՄՆ դոլար: