Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։
Սա զգալիորեն պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2022 թվականի հունվար-փետրվարին դեպի ԵՄ արտահանումը կազմել է 159 մլն դոլար կամ ընդհանուրի 20,9%-ը։
Միաժամանակ ԱՊՀ երկրներ արտահանումը կտրուկ աճել է և հասել պատմական առավելագույնի՝ 532 մլն դոլար։ Դա 202 մլն դոլարով ավելի է, քան անցյալ տարվա հունվար-փետրվարին էր, նշում է BM.ge բիզնես պորտալը։