Այսօրվանից՝ մարտի 15-ից, մարզադահլիճները կվերսկսեն իրենց գործունեությունը՝ որոշակի կարգավորումների համապատասխան:
Այսօրվանից նաև ուսումնական գործընթացը կվերսկսվի լսարաններում։ Կվերականգնվի նաև դպրոցական խմբակների աշխատանքը։
Բացի այդ, մարտի 15-ից թատրոնները, պրոֆեսիոնալ անսամբլներն ու սպորտային ակումբները կկարողանան վերսկսել փորձերն ու մարզումները։ Ապրիլի 1-ից կվերսկսվեն թատերական ներկայացումներն ու մարզական մրցումները՝ հանդիսատեսի մասնակցությամբ։
Ուժի մեջ է մնում երթևեկության սահմանափակումը երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն: