Վրաստանի առողջապահության նախարարությունն ուսումնական գործընթացը կազմակերպելու և դպրոցի տարածքում տեղաշարժվելու, դպրոցի մաքրումը և հիգիենան աշակերտների փոխադրումը, սնունդը և ուսման ընթացքում այլ գործընթացները կառավելու համար մշակել է հանձնարարականներ:
Առողջապահության նախարարությունն աշակերտներին կոչ է անում.
Պահպանել ուսումնական հաստատության սահմանված կանոնները, ձեռքերը մշակել ախտահանիչ լուծույթով այն դեպքում, երբ չի հաջողվում լվանալ ձեռքերը հեղուկ օճառով և չորացնել միանգամյա օգտագործման անձեռոցիկով, հազալու կամ փռշտալու ժամանակ դեմքը փակել արմունկով, չդիպել աչքերին, քթին և բերանին, ուսման ընթացքում կապել մազերը, չօգտագործել ուրիշի իրերը, առողջական վիճակը վատթարանալու դեպքում դիմել բժիշկի:
Ծնողը/օրինական ներկայացուցիչը պետք է կատարեն հետևյալ պարտականությունները.
Ջերմություն/շնչառական հիվանդության դեպքում, աշակերտին չթողել դպրոց, իսկ եթե երեխան արդեն դպրոցում է, ապա դուրս բերել նրան դպրոցից և դիմել բժիշկի:
Նախարարության հանձնարարականում ասվում է, անթույլատրելի է դպրոցի ճաշարանի գործունեությունը, եթե անհնար է ապահովել աշակերտների հերթ կանգնելու ժամանակ անվտանգ հեռավորություն:
Բացի այդ, գերատեսչությունն ուսումնական հաստատություններին կոչ է անում, յուրաքանչյուր աշակերտին տալ սեփական, մաքուր և պիտակավորված (անուն, ազգանուն) ջրի շիշն ունենալու հանձնարարական:
Ինչ վերաբերում է նստարանների դասավորվածությանը, ապա դրանց միջև հեռավորությունը պետք է լինի մեկ մետրից ոչ պակաս: