Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հասարակայնությանը կոչ է անում հետեւել կորոնավիրուսի տարածումը կանխելու հանձնարարականներին:

Ինչպես հայտարարել է Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում, նախքան պատվաստանյութ ստանալը անհրաժեշտ է, որպեսզի բնակչությունը պահպանի տվյալ փուլում անհրաժեշտ նվազագույն կանոնները:

Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարի խոսքով, պատվաստանյութը երկիր կմտնի մոտ ժամանակներս:

«Մենք չեղարկել ենք մի շարք սահմանափակումներ, բայց հետևում ենք դինամիկային և դեպքերի որոշակի աճ է նկատվում: Նաև հանրության կողմից նկատվում է հանձնարարականների անտեսում։ Վերջին օրերին հայտնի է դարձել, որ դիմակ կրելու տոկոսը մտահոգիչ ցածր է, ինչն անթույլատրելի է: Ես ուզում եմ կոչ անել հասարակությանը հետևել այս տարրական, պարզ կանոնին, որպեսզի մենք թույլ չտանք երկրում երրորդ ալիքի զարգացումը: Մենք բանակցում ենք ինչպես պատվաստանյութեր արտադրողների, այնպես էլ գործընկեր երկրների հետ: Շուտով սպասում ենք պատվաստանյութի առաջին խմբաքանակին։ Իսկ մինչ այդ մենք պետք է հատկապես ուշադիր լինենք, որպեսզի չնպաստենք վիրուսի տարածմանը, ինչը կարող է ստիպել մեզ որոշակի սահմանափակումներ մտցնել», — հայտարարել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: