Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության կողմից նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել է 56 օտարերկրյա քաղաքացի։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել է Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Քենիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Նիգերիայի, Ուգանդայի, Բանգլադեշի, Գանայի, Հորդանանի, Կուբայի, Ռուսաստանի, Սուդանի, Տաջիկստանի, Չինաստանի և այլ պետությունների ընդհանուր՝ 56 քաղաքացի։
Ըստ գործող օրենսդրության՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։



