Ուկրաինական «SkyUp Airlines» ավիաընկերությունը չվերթներ է գործարկում Կիևից, Զապորոժյեից, Լվովից, Օդեսայից և Խարկովից դեպի Վրաստանի՝ Թբիլիսի և Բաթումի քաղաքներ։ Այս մասին հայտնում է ավիափոխադրողի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, ավիաընկերությունը մարտի 1-ից չվերթներ է սկսելու Կիեւից դեպի Թբիլիսի: Այս ավիաչվերթներն իրականացվելու են երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
«Մարտի վերջից նախատեսվում է շաբաթական 7 անգամ ավելացնել դրանց հաճախականությունը: Մայիսի 29-ից կլինի 10 չվերթ, քանի որ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին դրանք կիրականացվեն օրական երկու անգամ», – ասվում է հաղորդագրությունում:
Ավիաընկերությունն ապրիլի 4-ին գործարկում է չվերթներ՝ Կիեւից Բաթումի: Դրանք կիրականացվեն հինգշաբթի և կիրակի օրերին: Նշվում է, որ չվերթների քանակը կավելանա, իսկ ամռանը ավիափոխադրողը չվերթները կիրականացնի ամենօրյա ռեժիմով:
Զապորոժյեից դեպի Բաթումի չվերթներն կիրականացվեն մայիսի 28-ից՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Ավիաչվերթները Լվովից դեպի Թբիլիսի կիրականացվեն ապրիլի 28-ից՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ Լվովից դեպի Բաթումի` ապրիլի 29-ից, հինգշաբթի և կիրակի օրերին, և հունիսի 1-ից՝ շաբաթը չորս անգամ` երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին:
Ավիաչվերթներն Օդեսայից դեպի Թբիլիսի կիրականացվեն ապրիլի 28-ից` երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ Օդեսայից դեպի Բաթումի՝ ապրիլի 29-ին` հինգշաբթի և կիրակի օրերին, և մայիսի 27-ից` շաբաթը չորս անգամ` երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Ավիաչվերթները Խարկովից դեպի Թբիլիսի կիրականացվեն ապրիլի 27-ից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, Խարկովից դեպի Բաթումի՝ապրիլի 28-ից՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, և մայիսի 28-ից` նույնպես երկուշաբթի և ուրբաթ օրերին:
Աղբյուրը՝ Bizzone