1921 թվականի փետրվարի 25-ին Խորհրդային Ռուսաստանի կողմից Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության օկուպացիայից անցել է 100 տարի:
Օրվա կապակցությամբ` Վրաստանում իջեցվել են վարչական շենքերի և դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները:
Մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը, – այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետը:
«Այսօր՝ փետրվարի 25-ին, մեր երկրի պատմության ամենաողբերգական ամսաթվերից մեկն է: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ իհարկե, այս օրը մեզ մեկ անգամ ևս հիշեցնում է մեր հերոսների մեծ վաստակը մեր հայրենիքի առջև: Մեր հերոսները, ներառյալ յունկերները, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր երկրի անկախության և ազատության, այնպես որ, ուստի այս օրը մեկ անգամ ևս հիշեցնում է մեզ, որ մեր երկիրը, չնայած ժամանակավորապես օկուպացված է, մեր ճանապարհն անցնում մեր երկիրն ամրապնդելով, ժողովրդավարությամբ, տնտեսական զարգացմամբ և բարգավաճմամբ: Սա այն ուղին է, որն ի վերջո կհանգեցնի մեր երկրի միավորմանը: Այստեղ ես կցանկանայի նշել, որ, իհարկե, մեր ընդհանուր խնդիրը, ընդհանուր նպատակը պետք է լինի մեր երկրի միավորումը, մեր ժողովրդի և ազգի միավորումը: Ես մեկ անգամ ևս խոնարհվում եմ մեր զոհված հերոսների առջև և ուզում եմ հարգել նրանց հիշատակը», – ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է խորհրդային օկուպացիայի օր:
1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Թբիլիսին վերցրեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությունը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության բռնակցումը: