Հասարակություն 25 Փետրվարի, 2021 • Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը:

Ավելի վաղ բարդ օդերեւութաբանական պայմանների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում էր կցորդով եւ կիսակցորդով տրանսպորտի երթևեկությունը:

Այս պահին երթեւեկությունը լիովին ազատ է: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է ձնեպաշտպան թունելներով:

Կցորդով եւ կիսակցորդով, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթեւեկությունն իրականացվում է միակողմանի կարգով:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝