նորություններ 17 Հուլիսի, 2026 • Հայաստանն առաջ է անցնում Վրաստանից բնապահպանական արդյունավետության վարկանիշային աղյուսակում

2026 թվականի բնապահպանական արդյունավետության ինդեքսի համաձայն՝ եվրոպական երկրները գլխավորում են ամենաարդյունավետ բնապահպանական քաղաքականություն ունեցող երկրների համաշխարհային վարկանիշային աղյուսակը։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայի առաջատար դիրքը հիմնականում պայմանավորված է վերականգնվող էներգիայի զարգացմամբ և տարբեր տեսակի աղտոտվածության, ինչպիսիք են օդի աղտոտվածությունը և պլաստիկ թափոնները, նվազեցմանն ուղղված միջոցառումներով։

Առավել արդյունավետ բնապահպանական քաղաքականություն ունեցող 10 երկրներն են՝

• Էստոնիա

• Լյուքսեմբուրգ

• Միացյալ Թագավորություն

• Ֆինլանդիա

• Նիդեռլանդներ

• Գերմանիա

• Ֆրանսիա

• Նորվեգիա

• Շվեդիա

• Ավստրիա

Շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ ամենաքիչ ներդրում ունեցող 10 երկրներն են՝

• Լաոս

• Հնդկաստան

• Բանգլադեշ

• Մալի

• Վիետնամ

• Մալդիվներ

• Լիբիա

• Մավրիտանիա

• Ինդոնեզիա

Վրաստանը վերոնշյալ վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 79-րդ տեղը։ Պարզվում է, որ Վրաստանը շրջակա միջավայրի պահպանության ինդեքսով առաջատարներից մեկն է հարևան երկրների շարքում՝ միայն հարավային հարևան Հայաստանն է նրանից առաջ։

Թուրքիան զբաղեցնում է 125-րդ տեղը, Հայաստանը՝ 75-րդը, Ռուսաստանը՝ 89-րդը, իսկ Ադրբեջանը՝ 92-րդը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝