Այսօր` փետրվարի 21-ին, Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Հայերենը հայուն խորհուրդն է» (Վիլյամ Սարոյան) խորագիրը կրող միջոցառում:

42

Երիտասարդական կենտրոնի սաները ներկայացրեցին հայ և օտարազգի մտավորականների ասույթներ, Հայոց լեզվին նվիրված բանաստեղծություններ, ժողովրդական պարեր և այլն:

e3

Քանի որ 20-րդ դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ տարբեր երկրներում մի շարք ոտնձգություններ են եղել, 1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։

Վարդուհի Կուրղինյան