«Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը պարգեւատրվել է Արցախի Հանրապետության՝ «Մարտական ծառայություն» մեդալով։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ հարությունյանը հունվարի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վահագն Չախալյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Պարգեւատրման արարողությանը ես էլ էի հրավիրված (չնայած տեղեկացված չէի ինձ սպասվող պարգեւի մասին), սակայն ինչ-ինչ պատճառով չկարողացա ներկա գտնվել։ Հետո արդեն ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ-ում), գիշերը երկաթե նառի վրա պառկած, մտածում էի Աստծո գործերն անքննելի են… Ներկա լինեի, մի գուցե ընդվզեի, շքանշանը չվերցնեի, հետո ողջ կյանքումս խղճիս դարդ մնար», – երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Չախալյանը:
Միաժամանակ հավելելով. «Հայ զինվորը չի պարտվել, Հայոց Բանակը չի պարտվել, ես ականատեսն ու վկան եմ եղել Հայ Զինվորի, Հայ Մարտիկի անպատմելի արիություններին, ես պատերազմից չեմ սիրում խոսել, սակայն երեւի թե մի օր, շատ տարիներ անց Հայոց Զինվորի արիության եւ սխրագործությունների իմ տեսած դրվագները թղթին կհանձնեմ, իսկ մինչ այդ շենք անելիք ունենք, արիություն է պետք ցուցաբերել նաեւ թիկունքում եւ հանուն մեր Նահատակների օր առաջ ոտքի կանգնեցնել դավադրաբար ծնկի բերած մեր Հայրենիքը։ Ես վստահ եմ՝ Հայոց Զինվորի բազկին ու սրին եւ վստահ եմ, որ մեր Զինվորի բազուկն ու սուրը նորանոր հաղթանակներ են կերտելու»:
Վահագն Չախալյանը հերքում է իր զոհվելու մասին լուրերը
Վահագն Չախալյանը ձերբակալվելուց 7 ժամ անց ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ Չախալյանը ռազմաճակատ էր մեկնել սեպտեմբերի 28-ին, պատերազմի երկրորդ որը, կամավորական ջոկատի կազմում: