Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել «Կամք» նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանին, ով պատերազմի հենց առաջին օրերից մեկնել էր ռազմաճակատ: 7 ժամ հարցաքննելուց հետո նրան ազատ են արձակել:
Նրա հայտարարությամբ խուզարկություն է իրականացվել իր բնակարանում:
Ազատ արձակվելուց հետո Չախալյանը հայաստանյան լրատվականներին հայտնել է, որ իրեն անհեթեթ մեղադրանքով են ձերբակալել:
«Նախ ասեմ, որ Նիկոլը պետք է հեռանա, այլընտրանք չկա: Այս ճնշումները, ձերբակալություններն ավելի են արագացնում խնդիրը: Ինձ այստեղ բերեցին 307-ի առաջին կետով, իրենց 7 ժամ պետք եղավ, որ հասկանային թե ինչի համար են ինձ ձերբակալել, այնուհետև հոդվածը փոխեցին: Ինձ ձերբակալեցին անհեթեթ մի մեղադրանքով, որ ինձ ձերբակալել են ազատության հրապարակում, ակցիայի մասնակցության ժամանակ, ես քմծիծաղ տվեցի քննիչին և ասացի, եթե դուք տեղյակ չեք, թե ինձ որտեղից են ձերբակալել, ապա ձեզ կդատեն: Կես ժամ խորհրդակցելուց հետո քննիչը եկավ և ասաց, որ կարող եմ տուն գնալ: Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին դարձրել է իր գրպանի ծառայություն, օգտագործում է բացարձակապես իր իշխանւոլյունը պահելու, իր ազգադավ ծրագիրը կյանքի կոչելու համար», – հայտարարել է Վահագն Չախալյանը:
Հիշեցնեք, որ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձերբակալությունների շարք են սկսել և թույլ չեն տալիս ռազմական դրության պայմաններում հանրահավաքներ անցկացնել:
Լուսանկարը՝ Photolure-ի