նորություններ 14 Սեպտեմբերի, 2026 • Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի ՆԳ նախարարի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով՝ հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև իրավապահ ոլորտում սերտ համագործակցությունը։

Նշվել է, որ Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարությունների միջև կնքված հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագիրն ամուր հիմք է ստեղծում գործընկերության հետագա զարգացման համար: Հատկապես ընդգծվել է թմրանյութերի հետ կապված հանցագործության և անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեղ գործողությունների հաջող իրականացումը:

Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրավերով պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Սուլխան Թամազաշվիլին իր հայ գործընկերոջը դիմավորել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր պատվիրակության հետ գտնվում է Վրաստանում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝