Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 167 568-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 147-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 13 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 107 դեպք կա, այլ պատճառով՝ 779։
Ապաքինվել է ևս 352 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159 045 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 637 է։
Փետրվարի 3-ին 1 829 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 656 323 թեստավորում: