Ըստ Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) Պատրիարքարանի, վրդ. Թադեոզ Սարալիձեն, ով իր քարոզներում հնչեցրել է այլատյաց, ատելության խոսք, ինչպես նաև տարածել է կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններ, աքսորվել է վանք:
«Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը, տեղեկացնում ենք, որ Ճիաթուրայի և Սաչխերեի թեմերի քահանա Թադեոզ Սարալիձեն կրելու է եկեղեցական պատիժ (ապաշխարանք)՝ որոշ ժամանակ մնալով վանքում», – հայտնել են Պատրիարքարանից:
Սկանդալ Վրաստանում՝ ՎՈՒԵ հոգևոր հովվի այլատյաց քարոզի պատճառով
Հիշեցնենք, որ Թադեոզ Սարալիձեի սկանդալային քարոզը սոցցանցերում հրապարակվել էր հունվարի 24-ին և ստացել հասարակական մեծ արձագանք: Ավելի ուշ Վրաց Ուղղափառ եկեղեցու (ՎՈՒԵ) հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրապարակել էր Թադեոզ Սարալիձեի նամակը: Դրանում քահանան ներողություն է խնդրում իր քարոզի համար:
Նման նյութեր:
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասում է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակը վատթարանում է, և վիրուսի տարածման գագաթնակետը սպասվում է առաջիկա…
18.04.2021 | նորություններ
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 437 դեպք,- տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:
18.04.2021 | նորություններ
Կորոնավիրուսի 818 նոր դեպքերից 465-ը արձանագրվել է Թբիլիսիում, 73-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 75-ը՝ Աջարիայում, 57-ը՝ Իմերեթիում: Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:
18.04.2021 | նորություններ
Այսուհետ Վրաստանում վարորդական իրավունքի քննություն կարող են հանձնել 16 տարեկանից, բայց որոշակի նախապայմաններով ու սահմանափակումներով։
18.04.2021 | նորություններ
Ամերիկացի ներդրողները վրացական ստարտափերի ֆինանսավորման համար ստեղծել են կես միլիոնանոց ֆոնդ, – հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
18.04.2021 | նորություններ
Եվրամիության և Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ իրականացրած ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի սահմանային ոստիկանությանը 30 արտաճանապարհային տրանսպորտային միջոցների հանձնման արարողություն:
18.04.2021 | նորություններ
Վրաստնում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Համաձայն երկրագիտության ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 00:46-ին Խոբիի մոտակայքում՝ 4,5 բալ ուժգնությամբ:
18.04.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից…
18.04.2021 | նորություններ