Հայաստանում երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Առողջացածների թիվն ավելացել է 157-ով, գրանցվել է 5 մահվան դեպք:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ` այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 586 դեպք, որոնցից 152 772-ը` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623 311 թեստավորում:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 729 է: