Նախկին №1 զինվորական ավանում բնակիչներից մեկը տարածքը մաքրելուց հետո վառել էր հավաքած աղբը ինչը հրդեհ էր առաջացրել: Արդյունքում վառվել է 5 հեկտարից ավելի հողատարածք, տուժող չկա:

Հրդեհը առաջացել է նախկին զինվորական ավանի «Շանհայ» կոչված թաղամասում: Տարածքում աշխատում էր մեկ հրշեջ մեքենա` իր 4 աշխատակիցներով։

Տարածքի մոտակա շենքերի բնակիչները, աշխատակիցներին ձեռքի տակ գտնվող իրերով (բահ, ջրով լի դույլ, խոնավ կտոր) օգնում էին հնարավորինս արագ մարելու բոցավառվող կրակը, թույլ չտալով մոտենալու բնակելի տարածքներին։
hrdeh6
«Հրդեհը դեռ լիովին մարած չէ և կրակի տարածվելու հնարավոր վտանգը մեծ է։ Դեպի կրակի կողմ ճանապարհ գոյություն չունի», – ասաց արտակարգ իրավիճակների հերթապահ խմբի ղեկավար Վալոդյա Հակոբյանը։

Հրդեհ բռնկվելուց մոտավորապես մեկ ժամ անց դեպքի վայր ժամանեցին նաև ոստիկանության աշխատակիցները, սակայն հրդեհի առաջացման «հեղինակն» այդպես էլ չբացահայտվեց։

«Մենք չգիտենք ով է հրդեհել, բայց հիմնականում մաքրման նպատակով է եղել, ահագին ժամանակ է այստեղ ենք բայց չոր խոտը և քամին նպաստում են կրակի տարածմանը», – ասաց Զինվորական ավանի բնակիչը, ով չցանկացավ ներկայանալ։
hrdeh2
«Քամին աշխատանքին խանգարում է, բայց հիմնականում արդեն հանգցրել ենք», – ասաց հրշեջ ծառայության աշխատակից Ալեքսան Չիթչյանը։

Ավանի պատասխանատու Ռեզո Քոսիտաշվիլին մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք հրդեհի սկսվելու ժամանակ ներկա չեն եղել, սակայն այժմ հնարավորինս աշխատում են օգնել հրշեջներին՝ կրակը մարել։

Մոտավորապես ժամը 13-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին զինվորական ավան` «Շանհայ» կոչվող թաղամասում հրդեհ էր բռնկվել, որը վերջնականապես հաջողվեց մարել ժամը 15:օօ-ի սահմաններում։
hrdeh
Լիաննա Պողոսյան