Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժանմունքի հետախուզության բաժնի աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, 1997 թվականին ծնված Օ.Պ.-ին ձերբակալել են ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով:
Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ` 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Քննությունը պարզել է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում մի քանի անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ էլ մեղադրյալ Օ.Պ.-ն հրազենային վնասվածքներ է հասցրել համագյուղացիներ՝ 1988 թվականին ծնված Ս․Ա․-ին, 2001 թվականին ծնված Ս․Բ.-ին և 1990 թվականին ծնված Վ․Բ․-ին։
Նույն կոնֆլիկտի ընթացքում սառը զենքով մարմնական վնասվածքներ է ստացել 1996-ին ծնված Մ.Ի.-ն։
Ս․Ա․-ն ստացած վնասվածքի հետևանքով, մինչ հիվանդանոց տեղափոխելը մահացել է, իսկ մնացած 3 անձանց բժիշկները ցուցաբերել են համապատասխան բժշկական օգնություն:
Մեղադրյալ Օ.Պ. թաքնվել է դեպքի վայրից, սակայն իրավապահները շուտով պարզել են նրա գտնվելու վայրը և դեպքից մի քանի ժամ անց ձերբակալել են:
Իրականացվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի հետ կապված այլ հանգամանքներ պարզելու և նշված փաստի հետ կապված այլ անձանց հայտնաբերելու և կալանավորելու ուղղությամբ:
Դիտավորյալ սպանության փաստը, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում, հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նման նյութեր:
2020 թվականին, համավարակի պայմաններում, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ, նվազել է 32 տոկոսով,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից պատրաստված,…
03.03.2021 | նորություններ
Փետրվարի 27-ին, Ախալցիխեում 67 տարեկան կնոջը մահացած են հայտնաբերել Ռուսթավելու փողոցում գտնվող իր տանը: Նա միայնակ էր ապրում։ Այս մասին հայտնում է Sknews-ը:
28.02.2021 | Հասարակություն
Երեկ՝ փետրվարի 23-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի ծննդատանը լույս աշխարհ է եկել Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում բնակվող Ղազարյանների ընտանիքի 13-րդ երեխան է:
24.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 12:00-ից 16:00 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Ժդանովական, Օրլովկա, Սպասովկա և շրջակա գյուղերը…
24.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 23-ին, Նինոծմինդայում բացվեց «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ևս մեկ գրասենյակ: Բացմանը մասնակցում էին Հայ Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հոգևորականները:
23.02.2021 | Հասարակություն
Ինչպես հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը, բարդ օդերեւութաբանական պայմանների (բուք եւ անբավարար տեսանելիություն) պատճառով Կոդ-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-ից մինչեւ 110 կիլոմետր…
23.02.2021 | Հասարակություն
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 671, որից 328-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
19.02.2021 | Հասարակություն
Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 13:30-ից 16:30 պլանային աշխատանքների պատճառով, Նինոծմինդայի շրջանի՝ Մեծ Գոնդուրա, Ջիգրաշեն, Ղուլալիս և Նամզարա…
19.02.2021 | Հասարակություն