Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գիորգի Գախարիան ներկայացրել է կառավարության նոր կազմն ու կառավարության ծրագիրը: Դեկտեմբերի 11-ին՝ նոր օրենսդիրի իրավասություններն ընդունելուց հետո, կառավարությունը հրաժարական է տվել: Բոլոր նախարարները համարվում են պաշտոնակատարներ:
Մեծ փոփոխություններ կառավարության կազմում չեն սպասվում: Փոխվում է միայն Արդարադատության նախարարը: Նախկին նախարար Թեա Ծուլուկիանին, ով արդեն 8 տարի է ղեկավարում էր գերատեսչությունը, պատգամավոր է դարձել: Նրա փոխարեն ներկայացվել է Գոչա Լորթքիփանիձեի թեկնածությունը:
Արտաքին գործերի նախարարը` Դավիթ Զալկալիանի,
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարը Մայա Ցքիթիշվիլին է,
Արդարադատության նախարարը՝ Գոչա Լորթքիփանիձեն,
Ներքին գործերի նախարարը՝ Վախթանգ Գոմելաուրին,
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը` Նաթիա Թուրնավան,
Ֆինանսների նախարարը Իվանե Մաճավարիանին,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը` Միխեիլ Չխենկելին,
Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության նախարարը` Էկատերիե Տիկարաձեն,
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարը` Լևան Դավիթաշվիլին։
Իսկ ինչ վերաբերում է կառավարության նոր ծրագրում են` պանդեմիայով պայմանավորված ճգնաժամի հաղթահարում, տնտեսության արագ վերականգնում և զարգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար կայուն ու ապահով միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների շարունակում:
Նշված նպատակներից ելնելով` կառավարությունը ծրագրում է ջանքերը կենտրոնացնել 4 ուղղություններով`
Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, կոնֆլիկտների լուծում ու մարդու իրավունքներ,
Տնտեսական զարգացում,
Սոցիալական քաղաքականություն և մարդկային կապիտալի զարգացում,
Պետական կառավարում։
Այժմ Գիորգի Գախարիայի ներկայացրած կաբինետն ու զարգացման ծրագիրը պետք է ստանա նվազագույնը 76 պատգամավորի աջակցություն: Կոմիտեներում և խմբակցություններում քննարկումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: