Georgian Airways-ը հայտարարել է, որ Բաթումից դեպի Մոսկվա չվերթները կսկսվեն հունիսի 25-ին։
Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։
Ինչ վերաբերում է թռիչքի արժեքին, ապա Բաթումից Մոսկվա միակողմանի ավիատոմսի արժեքը սկսվում է 735 լարիից, մինչդեռ բիզնես դասով ճանապարհորդել ցանկացողները պետք է վճարեն 4974 լարի։
Նշենք, որ Georgian Airways-ը նույնպես նախատեսում է հունիսի 25-ից սկսել չվերթներ Թբիլիսի-Բաթումի երթուղով։ Չվերթները կիրականացվեն շաբաթական չորս անգամ։



