Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ արարողություն` ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհվածների: Դրան մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նահատակ զավակների հոգեհանգստի պատարագին: Երբ նրանք մուտք գործեցին Մայր տաճարի տարածք, թիկնապահները փակեցին դարպասները:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմել էին կոչով՝ նոյեմբերի 22-ը հռչակել Ղարաբաղյան պատերազմում Հայրենիքը պաշտպանելիս նահատակված հերոսների հիշատակի օր: Որոշում է կայացվել հիշատակի արարողություն անցկացնել հայկական բոլոր եկեղեցիներում: