Նոյեմբերի 20-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների համաձայն Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներն արդեն մտել են Աղդամի շրջան։
Սոցցանցերում հայտնված տեսանյութերի համաձայն` ադրբեջանցիներն Աղդամի որոշ հատվածներ սկսել էին մտնել դեռ երեկվանից` նոյեմբերի 19-ից։
Նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու մասին ստորագրված հայտարարության երկրորդ կետով սահմանվել էր, որ Աղդամի շրջանն ադրբեջանական կողմին է «վերադարձվում» մինչև 2020-ի նոյեմբերի 20-ը: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղդամի հետ միասին Ադրբեջանին են անցնում նաև Մարտակերտի մի շարք գյուղեր` ըստ հին վարչատարածքային բաժանման։