Քաղաքականություն 8 Նոյեմբերի, 2020 • Սալոմե Զուրաբիշվիլին Ջո Բայդենին և Կամալա Հարիսին շնորհավորել է ընտրություններում հաղթանակի առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, — այս մասին նա գրել է «Թվիթերի» իր էջում:

«Վրաստանը, Կովկասի տարածաշրջանը և աշխարհն ազատ, հզոր և ժողովրդավարական Ամերիկայի կարիքն ունեն: Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ համագործակցությանը, որպեսզի մեր երկու երկրների համագործակցությունն ու կապերն էլ ավելի ամրապնդվեն ու խորանան»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին անձամբ շնորհավորում է նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսին, որպես Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին փոխնախագահ կնոջ և մաղթում հաջողություններ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝