Վրաստանի կառավարությունը պատրաստել է ուղեցույցներ, որոնց քաղաքացիները պետք է հետևեն Covid-19-ը ախտորոշելուց հետո՝ տանը բուժում անցնելու դեպքում:

1. Մնացեք տանը: Մի գնացեք աշխատանքի, դպրոց, խանութ կամ մարդաշատ վայրեր: Մի օգտվեք հասարակական տրանսպորտից կամ տաքսի ծառայություններից:

2. Ժամանակի մեծ մասն անցկացրեք մեկուսացման մեջ՝ զերծ մնալով ընտանիքի անդամների հետ անմիջական շփումից:

3. Եթե ընտանիքի անդամների հետ շփումն անխուսափելի է, ընտանիքի բոլոր անդամները պետք է դիմակ կրեն:

4. Մի օգտագործեք ընդհանուր օգտագործման պարագաներ: Օրինակ՝ սպասք, սրբիչ, սպիտակեղեն, հեռախոս:

5. Հաճախ օդափոխեք սենյակը՝ բացելով պատուհանները:

6. Մանրակրկիտ մաքրեք մակերեսները, որոնց հաճախակի եք հպվում և սանհանգույցը: Օրինակ՝ սեղանի երեսը, դռան բռնակները, բջջային հեռախոսները:

7. Օգտագործեք մակերեսների համար նախատեսված ախտահանիչներ, որոնք կարող են օգտագործվել տնային պայմաններում:

8. Խմեք շատ հեղուկ, մի ընդունեք հակաբիոտիկներ կամ այլ դեղամիջոցներ առանց բժշկի նշանակման: Շարունակեք պարբերաբար ընդունել ձեր դեղորայքը և մի փոխեք ձեր բուժման ծրագիրն առանց ձեր բժշկին տեղյակ պահելու:

9. Հազալու ախտանիշների առկայության դեպքում աշխատեք մեջքի վրա չպառկել:

10. Ուշադրությամբ հետեւեք ձեր ախտանիշներին: Եթե ձեր առողջական վիճակը զգալիորեն կամ արագորեն վատթարացել է, առաջացել են շնչառական խնդիրներ, շնչակտուր վիճակ, դեմքի կամ շրթունքների ցիանոզ և այլն, դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ 112 ծառայությանը: Տեղեկացրեք օպերատորին, որ ունեք հաստատված Covid-19 ախտորոշում: