Ամենաբարձր միջին աշխատավարձը Թբիլիսիում և Մցխեթա-Մթիանեթում է։ Ամենացածր միջին աշխատավարձը Ռաճա-Լեչխումում և Քվեմո Սվանեթիում է։ Սամցխե-Ջավախեթում միջին աշխատավարձը սահմանվում է ամսական 1245,4 լարի։ Այս ցուցանիշները բերված են Վիճակագրական ծառայության 2024 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով։

Աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձերն ըստ շրջանների 2024 թվականի երկրորդ եռամսյակում հետևյալն են.

Թբիլիսի՝ 2354,8 լարի

Մցխեթա-Մթիանեթի՝ 1803,1 լարի

Աջարիայի Ինքնավար Հանրապետություն՝ 1638,5 լարի

Քվեմո Քարթլի՝ 1599,9 լարի

Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 1311,1 լարի

Իմերեթի՝ 1275,2 լարի

Շիդա Քարթլի՝ 1169,3 լարի

Կախեթի՝ 1262,8 լարի

Սամցխե-Ջավախեթի՝ 1245,4 լարի

Գուրիա՝ 1180,3 լարի

Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 1079,3 լարի

Նույն տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճել է 11,1%-ով (200,4 լարիով) և կազմել 2004,9 լարի։