Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ևս 30 զինծառայողի անուն է հրապարակել:
Այդպիսով, տվյալների համաձայն՝ ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից մինչև այսօր, մարտական գործողությունների ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից հայկական կողմն ընդհանուր առմամբ հայտնել է 350 զինվորականի զոհվելու մասին:
Հարկ է նշել, որ Ադրբեջանը չի հրապարակում զինվորների շրջանում զոհերի մասին տվյալներ, հայտնում է միայան քաղաքացիան զոհերի մասին: