Հայաստանում հոկտեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 54 473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 718-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ աճն է հուլիսից ի վեր։ Մահվան 9 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1004 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Ապաքինվել է ևս 202 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45 312 է, փաստացի բուժվողներինը՝ 7 855։

Մեկ օրում թեստավորվել է 3 656 մարդ։ Ընդհանուր առմամբ, 316 479 թեստ է արվել։