Հոկտեմբերի 5-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 52 677 դեպք:
Հոկտեմբերի 4-ին կատարվել է 1 054 թեստ, հաստատվել է 181 նոր դեպք, առողջացել են 38-ը, 7 մահվան դեպք է արձանագրվել:
Հոկտեմբերի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 52 677, բուժվողներ՝ 6 681, առողջացածներ՝ 44 710, մահվան ելքեր՝ 984, ընդհանուր թեստեր՝ 308 019: