Պաշտպանության բանակի հինգ զինծառայողի Արցախի հերոսի բարձրագույն կոչում է շնորհվել։ Այդ մասին այսօր հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նախագահի հրմանագրերով Արցախի կոչման են արժանացել․
– Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ,
– Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ,
– Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա,
– Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից,
– Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով։
Հոկտեմբերի 2-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչման էր արժանացել հրամանատար Կարեն Ջալավյանը։ Կոչումը շնորհվել է հատուկ ընթացակարգով՝ ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող զինվորականներին։ Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարևոր ավանդը։
ՊԲ-ն հզոր հարվածներ է հասցնում Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարևորագույն ռազմական օբյեկտներին: Նշվում է, որ լարվածությունը հակամարտության գոտում ևս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել է, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։