Վաղը՝ ապրիլի 15-ին պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահի պաշտոնական այցի մասին հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը:
Ըստ նախագահի աշխատակազմի՝ դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Օրբելիանիի պալատում:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպում, որից հետո Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան համատեղ հայտարարություններով մամուլում:
Նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ Նախագահի և Վրաստանի խորհրդարանի նախագահի միջև:
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը կայցելի Թբիլիսիի հայկական եկեղեցի: