Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսուքյան էջով հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այն քաղաքները, որտեղ տեղակայված են զինվորական օբյեկտներ:
«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր:
Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց։
Այս գրառումը հաջորդել է նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Ադրբեջանի բնակիչներին ուղղված կոչին։