Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ կորոնավիրուսով դեպքերը հասել են 46 119-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 150-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ապաքինվել է ևս 248 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 41 941 է, փաստացի բուժվողներինը՝ 2975։
Մահվան 2 դեպք է գրանցվել. 1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 920 դեպք կա, այլ պատճառով՝ 283։
Մեկ օրում թեստավորվել է 2761 մարդ։ Ընդհանուր առմամբ, 243 704 թեստ է արվել։