«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թբիլիսիի հայկական տիկնիկային թատրոնն Ախալքալաքում և Ախալցիխեում հանդես կգա անվճար տիկնիկային ներկայացումներով:
Թբիլիսիի հայկական տիկինկային թատրոնը, հիմնադիր Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 5-ին, երեկոյան ժամը 18:00-ին՝ Ախալքալաքի Խաս Բախչա այգում, և սեպտեմբերի 6-ին Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում հանդես կգա թումանյանական ներկայացումներով: