Կորոնավիրուսի 13 նոր դեպքերից 3-ը կապված են Լիլոյի շուկայի հետ, վիրուսը հաստատվել է նաև երկու բուժաշխատողների մոտ, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:
«13 հիվանդների բաշխումը հետևյալն է. Երեք հիվանդների վարակի աղբյուրը Լիլոյի շուկան է, մեկ հիվանդ՝ Գաչիանի գյուղից է, ներմուծված են հինգ դեպքեր, որոնցից 4-ը՝ մեքենավարներ են, իսկ մեկ վարակված անձ նախկինում հաստատված դեպքի հետ շփումն է, երկու վարակվածներ պատկանում են բուժանձնակազմին: Մի դեպքում համաճարակաբանական ուսումնասիրություններ են իրականացվում` վարակի և շփման աղբյուրը պարզելու համար», – ասել է Մարինա Էզուգբայան: