Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) տարածման ռիսկի պատճառով արդեն 4 օր է, ինչ Վրաստանը գտնվում է արտակարգ դրության մեջ: Կառավարության որոշմամբ, արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում կոնկրետ սահմանափակումներ են մտցվում ամբողջ երկրում:
Սահմանափակվում է տրանսպորտային երթևեկությունը.
Մինչ արտակարգ դրության ավարտը, դադարեցված են բոլոր տեսակի միջազգային ուղևորափոխադրումները՝ օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով: Չարտերային չվերթներն իրականացվում են միայն անհրաժեշտության դեպքում: Սահմանափակվում է ուղևորատար գնացքների երթևեկությունը, սակայն բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան:
Արգելվում են միջքաղաքային ուղևորափոխադրումները երթուղային տաքսիներով և ավտոբուսներով, նաև ներքին օդային ուղևորափոխադրումները: Չարտերային չվերթները կիրականացվեն Վրաստանի կառավարության համաձայնությամբ:
Ինքնավար քաղաքի և մունիցիպալիտետի վարչական կենտրոնի սահմաններում դադարեցվում է ներքին երթևեկությունը երթուղային տաքսիներով և ավտոբուսներով, որոնք տեղափոխում են ուղևորների: Այս սահմանափակումը չի տարածվում մունիցիպալիտետի տարածքում, վարչական կենտրոնի և գյուղերի միջև ուղևորների տեղափոխման վրա: Ուսումնական պրոցեսը ուսումնական հաստատություններում դադարեցված է մինչև ապրիլի 21-ը:
Համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում հնարավոր կլինի հեռավար ուսուցումը:
Ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների վարչակազմերը պարտավոր են, մինչև ապրիլի 21-ը աշխատել հեռավար կարգով, եթե նրանց աշխատանքի վայրում գտնվելը չի ներկայացնում ծայրահեղ կարևորություն:
Արգելված են բոլոր տեսակի թրեյնինգների, կոնֆերանսների և սեմինարների անցկացումը: Դրանք թույլատրվում են անցկացնել միայն հեռավար ռեժիմով:
Սահմանափակվում են տարատեսակ միջոցառումները.
Արգելվում են բոլոր մշակութային միջոցառումները՝ թե բաց, և թե փակ տարածքներում:
Արգելվում են բոլոր սպորտային միջոցառումները, ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, այդ թվում մարզումները և ֆիզիկական վարժությունները:
Ինչպես մշակութային, այնպես էլ սպորտային միջոցառումներն ու ակտիվությունները թույլատրվում են միայն հեռավար կարգով:
Սահմանափակվում է հավաքներ անցկացնելու իրավունքը:
Հանրային տարածքներում արգելվում է 10-ից ավելի մարդու հավաքը:
Արգելվում են բոլոր տեսակի հասարակական միջոցառումները, որոնք նախատեսում են 10-ից ավելի մարդու հավաք, օրինակ՝ հոգեհաց, հարսանիքներ:
10-ից ավելի մարդու հավաքը թույլատրվում է այն մասնավոր հաստատություններում, որոնք շարունակում են աշխատել: Նրանք պարտավոր են աշխատանքային վայրում պահպանել երկմետրանոց սոցիալական հեռավորությունը և ենթարկվել առողջապահության նախարարության ցուցումներին:
Սահմանափակվում է տնտեսական գործունեությունը
Ռեստորաններին, սննդի օբյեկտներին, արտադրամասերին արգելվում է ընդունել սպառողներին սպասարկման տարածքում: Այս տիպի օբյեկտները կարող են աշխատել միայն առաքման կամ այսպես կոչված «դրայվ» ծառայության ռեժիմով:
Դադարեցված է ակումբների, ժամանցային կենտրոնների, կինոթատրոնների, մարզադահլիճների, գեղեցկության սրահների, գիշերային ակումբների գործունեությունը:
Արգելված են նաև մոլեխաղերը: Դրանք թույլատրվում են միայն էլեկտրոնային տեսքով:
Սնունդ արտադրող, վերամշակող օբյեկտները պարտավոր են մթերքի ցանկացած մշակման ձևի ժամանակ պահպանել ջերմաստիճանային ռեժիմները, անձնակազմը պետք է անպայման օգտագործի դիմակներ, գլխաշոր և ձեռնոցներ, աշխատակիցները պետք է հաճախ լվանան ձեռքերը հեղուկ օճառով, որից հետո ձեռքերը անպայման պիտի ախտահանվեն սպիրտային հիմքով ախտահանիչով:
Սնունդ արտադրող, վերամշակող օբյեկտները պարտավորվում են ապահովել բոլոր այն մակերեսների և գործիքների լվացումը և ախտահանումը, որոնց հպվում է սննդամթերքը:
Սնունդ արտադրող և վերամշակող օբյեկտները մինչ աշխատանքի սկիզբը պետք է վերահսկեն աշխատողների առողջական վիճակը (հազ, դժվարաշնչություն, տենդ):
Սահմանափակումներ են գործում մասնավոր սեփականության ոլորտում
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության առաջին իսկ պահանջման դեպքում, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են Վրաստանի քաղաքացիներին Վրաստան վերադարձնելու և բեռնափոխադրումների համար իրականացնեն չարտերային չվերթներ:
Ապահովեն համապատասխան անձանց կարանտինային գոտիներ տեղափոխումը, իսկ նրանց բեռները հասցնել իրենց նպատակակետ:
Հոգալ քաղաքացիներին հյուրանոցներ և այլ վայրերում կարանտինում տեղավորելու և նրանց համապատասխան պայմաններով ապահովելու համար:
Սահմանափակումներ են գործում պետական ծառայությունների մատուցման վրա
Դադարեցվում կամ հետաձգվում են շենքերի ապամոնտաժման աշխատանքները:
Դադարեցվում են վարչական բողոքների ներկայացման և քննարկման ժամկետները:
Սահմանվում է նոտարների գործունեության տարբերվող կարգ:
Վրաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ժամանակ թույլատրվում է
Ավելի քան 10 մարդու հավաքը հասարակական տրանսպորտում, եթե նրանք ժամանակավորապես չեն կասեցվել աշխատանքից արտակարգ դրության պատճառով:
Ավելի քան 10 մարդու հավաքը բժշկական կամ հանրային հաստատություններում և քրեակատարողական հիմնարկներում:
Ավելի քան 10 մարդու հավաքի սահմանափակումները չեն տարածվում շինարարական-ենթակառուցվածքային աշխատանքների իրականացման վրա:
Չի արգելվում
Սննդամթերքի, կենդանիների կերի, կենդանական և բուսական արտադրանքների, կենցաղային քիմիայի և հիգիենայի, անասնաբուժական դեղորայքի, թունաքիմիկատների և ագրոքիմիկատների, սերմերի և տնկանյութերի մանրածախ վաճառքը:
Էլեկտրաէներգիայի, բնական գազի, ջրի, բենզինի, դիզելային վառելիքի, հեղուկ գազի մատակարարման օբյեկտների գործունեությունը:
Դեղագործական միջոցների վաճառքը: