«100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» կառավարական ծրագրի շրջանակներում Էկոնոմիկայի նախարարությունը Ախալքալաքում աճուրդի է հանել ոչ գյուղատնտեսական նշանակության 6 հողատարածք:
Ախալքալաքի մունիցիպալիտետից աճուրդի է հանվել 6 օբյեկտ, բոլորն էլ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասեր են:
https://www.eauction.ge/ կայքում աճուրդի հանված օբյեկտները հետևյալն են.
1. Լոմատուրցխ – 10 472 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 54 000 լարի
2. Վաչիան – 15 905 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 52 200 լարի
3. Գոգաշեն – 25 056 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 56 700 լարի
4. Ապնյա – 29 110 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 79 200 լարի
5. Կարծախ՝ 127 558 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 320 400 լարի
6. Կարծախ- 93,040 քառ / մ հողամաս, մեկնարկային գինը 335,700 լարի
Օբյեկտները վաճառքի են դրվել հուլիսի 8-ին, իսկ աճուրդն ավարտվում է օգոստոսի 6-ին: