Զբաղվածության խթանման պետական գործակալության փոխանցմամբ՝ COVID-19-ի համավարակի ժամանակ պետությունից փոխհատուցում արդեն ստացել է 347 276 մարդ:
Հուլիսի 21-ի դրությամբ՝ 218 791 ինքնազբաղված անձինք գրանցված են Վրաստանի առողջապահության նախարարության պորտալում` ցանկանալով փոխհատուցում ստանալ: Այստեղից 121 520-ը փոխհատուցում են ստացել 300 լարիի (100 դոլար) չափով: Ընդհանուր առմամբ, այդ նպատակների համար փոխանցվել է 36,5 միլիոն լարի (12,2 միլիոն դոլար):
Ինչ վերաբերում է համավարակի պատճառով տուժած գործառվածներին, ապա 225 756 քաղաքացու 200 լարի (67 դոլար) օգնություն է փոխանցվել: Այս մարդկանց փոխանցված գումարը կազմում է 45,2 միլիոն լարի (15 միլիոն դոլար): Այստեղից 14,4 միլիոն լարին (4,8 միլիոն դոլար)` մայիս ամսվա փոխհատուցումը ստացել է ավելի քան 72 հազար մարդ, հունիսինը` 30,7 միլիոն լարի (10,3 միլիոն դոլար)՝ 153 629 քաղաքացի: Գումարը փոխանցվում է փուլ առ փուլ:
Պետությունից COVID-19-ի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիների համար փոխհատուցում ստանալու նպատակով դիմում ներկայացնելու ժամկետը սկսվել էր մայիսի 15-ին և լրացել հուլիսի 1-ին: Վրաստանի կառավարությունը երկարաձգել է գրանցման ժամկետը մինչև օգոստոսի 1-ը և խոստացել է անհրաժեշտության դեպքում շարունակել այս գործընթացը հետագայում էլ: Գրանցվել կարող են նաև արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնող անձինք:
Պետությունից ֆինանսական օգնություն ստանալու համար քաղաքացիները պետք է գրանցվեն Առողջապահության նախարարության պորտալում, անցնելով հետևյալ հղումով ՝ https://compensation.moh.gov.ge