Հասարակություն 7 Հունիսի, 2020 • Հայաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավարակի 766 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում, Հայաստանում գրանցվել է «Covid 19»-ով վարակման 766 նոր դեպք: Այսպիսով երկրում գրանցված դեպքերի թիվը հասել է 13 130-ի:

Ըստ Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարության՝ ապաքինվել է 4014 մարդ, որոնցից 294-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

10-ով ավելացել է զոհերի թիվը և թարմացված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 200 մարդ:

Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնն առանձին հաշվառում է նրանց, ովքեր մահացել են այլ հիվանդության պատճառով: Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 72 նման դեպք:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝