Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում՝ stopcov.ge:
Կայքում հրապարակված տվյալների համաձայն, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 908 դեպք: Ապաքինվել է ևս վեց պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 761:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2710 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 269-ը: