Վարշավայի գագաթնաժողովին ՆԱՏՕ-ն կուսումնասիրի Վրաստանի հետ քաղաքական և ռազմական համագործակցության նոր գործնական ուղիներ, – ասվում է ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների ԱԳ նախարարների վերջնական հաղորդագրությունում:
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները կոչ են անում Վրաստանին շարունակելու
լիովին օգտագործել դաշինքի հետ մերձեցման բոլոր հնարավորությունները:
«Մենք ողջունում ենք Վրաստանի ՆԱՏՕ-ի հետ մերձեցման իրականացման էական փաթեթի զգալի առաջընթացը և, այդ թվում համատեղ զորավարժությունների մեկնարկը, համատեղ ուսումնական և գնահատման կենտրոնի բացումը, որն օգնում է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունը և երկրի ռազմական հնարավորությունները: ՆԱՏՕ-ն ճանաչում է Վրաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման հարցում, այդ թվում դատական բարեփոխումները և անվտանգության ծառայությունների և զինված ուժերի արդիականացման և պաշտպանության ոլորտի ինստիտուտները: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, լրատվամիջոցների ազատության զարգացման և օրենքի
գերակայության առումով, մենք կոչ ենք անում Վրաստանին պահպանել բարեփոխումների տեմպերը, որին մենք շարունակում ենք աջակցել: ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի համամասնակցությունը արագ արձագանքման ուժերի և Աֆղանստանում մեր գործողություններին, և ճանաչում այն զոհաբերությունը և ավանդը վրաց ժողովրդի կողմից մեր ընդհանուր անվտանգության համար», – ասված է ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների ԱԳ նախարարների վերջնական հաղորդագրությունում:
ՆԱՏՕ-ի երկրների նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ նրանք ընդունում են
Վրաստանի անկախութունը և նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականությունը:
«Մենք ողջունում ենք Վրաստանի որոշումը ուժ չկիրառելու վերաբերյալ և կոչ ենք անում Ռուսաստանին ընդունելու համանման որոշում: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին բեկանել Վրաստանի տարածաշրջանների` Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու որոշումը և դուրս բերել զորքերը Վրաստանից: ՆԱՏՕ-ն չի ճանաչում այսպես կոչված, համաձայնագիրը, որը Ռուսաստանը ստորագրել է 2014 թվականի նոյեմբերին, ինչպես Վրաստանի տարածաշրջանի` Աբխազիայի հետ և 2015 թվականի մարտին ` Վրաստանի երկրամասի Հարավային Օսիայի հետ », – հայտարարվել է վերջնական հաղորդագրությունում:
Էդիտա Բադասյան