Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից գողացվել են 4324 լարի արժողության պղնձե լարեր: Այս գործով ձերբակալվել է 3 մարդ:
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Նինոծմինդայի շրջանային բաժանմունքը Ծալկայի շրջանի բաժնի հետ միասին ձերբակալել է 3 անձի, երկաթուղու պղնձե կոնտակտային լարեր գողանալու մեղադրանքով:
Ըստ հետաքննության, 27-ամյա Ի.Բ.-ն, 25-ամյա Զ.Թ.-ն և 27-ամյա Գ.Գ.-ն Մարաբդա-Կարծախի երկաթուղու Նինոծմինդայի կայարանից գողացել են լարեր:
Մալուխի սեփականատերը ATEF Georgia ընկերությունն է: Վնասը գերազանցել է 4.3 հազար լարին:
Մեղադրյալներին բռնել են Ծալկա քաղաքի մոտ «տաք հետքերով»: ՆԳՆ աշխատակիցները նրանց մեքենայում գտել են գողացված լարերը, որոնք բռնագրավվել են և կհանդիսանան նյութական ապացույց:
Հարուցվել է քրեական գործ «Գողություն, պատճառելով մեծ վնաս» հոդվածով: Մեղադրյալներին սպասվում է 4-ից 7 տարի ազատազրկում: