Նոյեմբեր 16-ին Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին մեկնաբանել է Վրաստանի կառավարության ցանկությունը դիվերսիֆիկացնել երկրի էներգետիկ աղբյուրները` նշելով, որ Գազպրոմի գազը չի ստեղծում որևէ ռիսկ:
Վրաստանում ԱՄՆ դեսպանի մեկնաբանությունները ունեցան հակասական ընկալումներ որոշ ԶԼՄ-ներում, որ դա մի տեսակ զգուշացում էր դեսպանի կողմից Գազպրոմի հետ համագործակցության, բայց դեսպանի մեկնաբանությունները խոսում են հետևալի մասին.
«Վրաստանը չպետք է դնի իրեն վտանգի տակ, և չպետք է թույլ տա, որևէ մեկ ուրիշ երկրի ստանձնել Վրաստանում երկրի բոլոր էներգետիկ անվտանգության լծակները: Որքանով ես գիտեմ, այսօր Վրաստանի Կառավարությունը աշխատում է էլեկտրաէներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա: Երբ մենք տեսնում ենք, որ ընդդիմության կամ հասարակության մտահոգությունը այդ հարցերով, կարևոր է, որ Կառավարությունը կարողանա ապահովել իր հարաբերությունների թափանցիկությունը Սոկարի և Գազպրոմի հետ: Կարևոր է հիշել, որ էներգետիկ միջանցք` Արևելք-Արևմուտքը ապահովում է ոչ միայն Վրաստանի էներգետիկ անվտանգությունը, այլև այլ Ասիայի և Եվրոպայի կենտրոնական երկրների: Ոչինչ չպետք է սպառնա էներգետիկ միջանցքի գործունեությանը: Ինչ վերաբերում է Գազպրոմի կողմից ստացվող գազին, ապա որքանով ես գիտեմ, այստեղ նշվող քանակները, չեն կարող ստեղծել ինչ-որ մի ռիսկ»,-ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլին: