Վաղվանից Բաթումիում և Քութայիսիում կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները: Այս մասին այսօր, մայիսի 4-ին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

«Ինչպես գիտեք, մի քանի շաբաթ առաջ մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել փակելու որոշ խոշոր քաղաքներ: Վաղվանից այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բաթումին և Քութայիսին, կվերանա բոլոր տեսակի տեղաշարժման սահամանափակումները: Որոշ սահմանափակումներ Թբիլիսիում և Ռուսթավիում կլինեն ուժի մեջ: Սա ուղղակիորեն կապված է հարևան շրջաններում գտնվող համաճարակաբանական իրավիճակի հետ:

Այս օրերին՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից, համապատասխան որոշումներ կկայացվեն նաև Թբիլիսիում և Ռուսթավիում: Կարծում եմ կարելի է հուսալ, որ մինչև շաբաթա վերջ Թբիլիսի և Ռուսթավի քաղաքների բացման հարցին կտրվի դրական լուծում» – հայտարարել է Գախարիան: