Վրացական իշխանություններն արդեն սկսել են մտածել որոշ ուղղություններով կանոնավոր միջազգային ավիաչվերթները վերականգնելու մասին: Այս մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ կառավարության կողմից հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում բիզնեսի աջակցման նախագծի շնորհանդեսի ժամանակ:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում արտակարգ դրություն է գործում մարտի 21-ից: Հենց այդ ժամանակ էլ արգելք է դրվել բոլոր ուղղություններով կանոնավոր ավիաչվերթների վրա: Ենթադրվում է, որ այն ուժի մեջ կլինի մինչև արտակարգ դրության ավարտը` մինչև 2020 թվականի մայիսի 22-ը:
«Մենք արդեն կարծում ենք, որ որոշակի չափաբաժնով հնարավոր է կանոնավոր ավիաչվերթները վերականգնել որոշ ուղղություններ՝ ուղեցույցների խստորեն պահպանմամբ: Այնուամենայնիվ, դա կրկին կախված է կամքից և իրավիճակից այն երկրներում, որոնց հետ մենք բանակցում ենք», – հայտարարել է Թուրնավան:
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ մինչ համավարակը, Վրաստանը ակտիվորեն իրականացնում էր «բաց երկնքի» քաղաքականություն: Տարբեր ավիաընկերություններ երկրի օդանավակայաններից ուղիղ չվերթներ էին իրականացնում մոտ 50 ուղղություններով:
«2019-ին ցածր բյուջեով WizzAir ավիաընկերության չվերթների քանակը մի քանի անգամ ավելացել է: Նաև մտել է Ryanair-ը: Ավելացել է նաև այլ ավիաընկերությունների չվերթների քանակը: Ցավոք, այսօր համավարակի պայմաններում դրանք ժամանակավորապես բարդացել են, բայց դրական հեռանկար կա: Սա ուղղակիորեն կապված է համաշխարհային զբոսաշրջության արդյունաբերության վերածննդի հետ: Միջազգային կազմակերպությունները աշխատում են անվտանգ չվերթների սկզբունքի հաստատման ուղղությամբ: Մենք կլինենք առաջին երկրներից մեկը, որը կապահովի դա», – ասել է Թուրնավան:
2020 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի միջազգային և տեղական օդանավակայաններից օգտվել է ավելի քան 711,5 հազար ուղևոր, ինչը 30%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Պարբերաբար չվերթներ դեպի Վրաստան 2020 թվականի հունվարից մինչև մարտ իրականացվել են 36 ավիաընկերությունների կողմից, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 52 ավիաընկերություն:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունն ակնկալում է, որ երկրորդ եռամսյակը հատկապես կարևոր կլինի ավիացիոն ոլորտի համար, քանի որ, ելնելով համաճարակաբանական իրավիճակից, շատ պետություններ պահպանում կամ երկարաձգում են կանոնավոր ավիաչվերթների սահմանափակումները:
Նյութը՝ «Новости Грузия»-ից