Վրաստանում պարետային ժամը կգործի մինչև արտակարգ դրության ավարտը, այսինքն՝ մինչև մայիսի 22-ը: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքերի համաձայն՝ կառավարության ծրագրում չեն ներառվել պարետային ժամի, ինչպես նաև հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացման կոնկրետ ժամկետները, քանի որ դրանք կախված են համաճարակային իրավիճակի հետ:

«Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը ներառյալ, իսկ դա նշանակում է, որ այս ընթացքում կգործեն բոլոր այն սահմանափակումները, որոնք չեն վերացվել ապրիլի 27-ին, այդ թվում՝ պարետային ժամը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին: